Search
Close this search box.

Տեսանյութ․ Վիճաբանություն ԱԺ-ում

«Մենք դեմ ենք ցանկացած հանցավորության, բայց մի սկզբունք ենք պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակա հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների: Գողական աշխարհ. այդ ի՞նչ հասկացություն է, ո՞վ կարա դրա սահմանն ընդգծի: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում. գողական բառի հետ 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի, որ նաև դրա դեմ պայքարեք». հունվարի 21-ին ԱԺ նիստում «օրենքով գողերի» մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեական և քրեադատավարական օրենսգրքերում և օրենսդրորեն, գործիքակազմերով պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: