Search
Close this search box.

Սպանդանոցների շուրջ աղմուկը կրկին կիսեց ժողովրդին. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սպանդանոցների շուրջ աղմուկը կրկին կիսեց ժողովրդին։ Ախր խնդիրը չի կարելի դիտարկել միայն մի տեսանկյունից։ Այո՛, հիգիենան և մաքրությունն անասունին մորթելիս չափազանց կարևոր է, դա ոչ ոք չի վիճարկում, քանի որ գոյություն ունի տարրական սանիտարական նորմերի պահպանում, եթե իհարկե, մենք չենք ուզում, որ մեր մեջ բնակվի օրինակ էխինոկոկը): Սակայն դրա հետ մեկտեղ բացարձակ չի կարելի մտցնել կոշտ կարգավորումներ` չլուծելով հարակից էլեմենտար խնդիրները` մսամթերումով զբաղվող գյուղացիների համար։ Օրինակ` պատկերացրեք, որ սպանդանոցների քանակն այսօր շատ սակավ է և պահանջում է շատ մեծ ծախսեր հասարակ գյուղացու համար, որ իր աննասուն հասցնի սպանդանոց։ Համոզված եմ, որ պետությունը ուղղակի պարտավոր է գտնել այնպիսի ելք, որն ապահովելով մթերվող մսի անվտանգությունը նաև ԱՆՊԱՅՄԱՆ հանի ավելորդ ֆինանսական բեռը միս մթերողից(օրինակ` նպատակային ուղղակի սուբսիդավորման եղանակով)։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում տարբերակներ անպայման կարելի է գտնել։