Search
Close this search box.

ԱԱԾ-ն միջնորդել է նախկին նախարարի եղբորորդու կալանավորումը երկարաձգել

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը վերջին անգամ երկարաձգվել էր նոյեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը կալանքի տակ է օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: