Search
Close this search box.

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարությունը՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ

Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է արել ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգ Կուտոյանի մահվան կապակցությամբ։

«Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Դժվար է խոսքեր գտնել, սակայն չէի կարող չանդրադառնալ այս դաժան իրողությանը։ Մարդկային և մասնագիտական իր որակներով Գեորգին արժանիորեն վաստակել էր հարգանքը։

Ողբերգական այս մահը ահազանգ է․ անկախ ամեն ինչից, այն նաև երկրում տիրող բարոյահոգեբանական աղճատված մթնոլորտի հետևանք է։ Հայաստանում խորացող անհանդուրժողակնությունը հատել է բոլոր թույլատրելի և բանական սահմանները։ Գեորգի Կուտոյանի մահը սթափվելու կանչ է բոլորիս։

Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։