Search
Close this search box.

Լարված իրավիճակ. Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը Լարված իրավիճակ

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի կառավարության ներկայացուցիչները իջնեն իրենց հետ հանդիպելու։

«10 րոպեն անցավ, փակում ենք փողոցները»,- ասացին ակցիայի մասնակիցները և, ինչպես հայտնեցինք, փակեցին Ամիրյան փողոցը։

Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ենթարկվել պահանջին։