Search
Close this search box.

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը (կցորդիչով) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 105-րդ կմ-ին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին եւ սահել դեպի ձորը (մոտ 6 մ):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը եւ սահմանազատել տարածքը: