Search
Close this search box.

Ո՞ւմ է պատկանում բնակարանը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Լրագրողների հարցին՝ ո՞ւմ է պատկանում բնակարանը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ Մելիքյանը պատասխանեց, թե չգիտի: Նա տեղյակ չէր նաեւ, թե ո՞ւմ է պատկանում զենքը, որ հայտնաբերվել է դեպքի վայրում:

Նշենք, որ ըստ հայտարարագրի Կուտոյանը ընդամենը մի բնակարան է ունեցել , և այդ բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Ս․ Զորավարի փողոց 44-1 հասցեում, մինչդեռ Կուտոյանի դիր հայտնաբերվել է Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում: