Search
Close this search box.

Շենքը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ շրջափակված է

Երեւանի Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկի բնակարանում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Ոստիկանները շրջափակել են դեպի շենք տանող ճանապարհը եւ արգելում են ելումուտը: Այնտեղ քննչական գործողություններ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո՝ 2016 թվականին: Պաշտոնավարեց մինչեւ 2018 թվականը: Կուտոյանը 38 տարեկան էր, ուներ Արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում: