Search
Close this search box.

«Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեորգի Կուտոյանը ոʹչ օլիգարխ էր, ոʹչ կերակրատաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան: Ողորմի»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հայկ Հարությունյանը վերջին «զոհը» չի լինելու։ Սա էլ ևս մեկ ապացույց»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին: