Search
Close this search box.

Կոտայքում 19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է

Կոտայքի մարզում, հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մ.-ն եւ Վանիկ Մ.-ն տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Ա.-նծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող: