Search
Close this search box.

Անհապաղ վերացնել այս վարկատեսակը, սա աղետ է քաղաքացիների համար

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասեք, այլ կերպ ո՞նց է լինում վաշխառությունը, եթե ոչ սենց.

Վարկս-ը 250 000 ՀՀ դրամ վարկ է հաստատում, նախօրոք 25000 ՀՀ դրամ գանձում անում, փաստացի քեզ տրամադրելով 225000 ՀՀ դրամ, իսկ դու 30 օր հետո պարտավոր ես վճարել 262 500 ՀՀ դրամ, այսինքն 37500 ՀՀ դրամ էլ այդտեղից :

Ստացվում է մեկ ամսում այդ վարկը վրադ նստում է 62500 ՀՀ դրամ , ամսական 28 % Կառլ : Թալա՞ն, չէ’, չենք լսել:

Անհապաղ վերացնել այս վարկատեսակը, սա աղետ է քաղաքացիների համար ու չփորձվեք ասել. թող չվերցնեն, իրենց ով է ստիպում եւ այլն , եւ այլն: