Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելություն «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոն

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնը, որը ստեղծվել է 2017 թվականից, բարեգործական հիմունքներով ընդունում է մայրաքաղաքից և մարզերից երեխաների, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված: Երեխաների հետ աշխատում են տարբեր մասնագետներ: Կենտրոնի փոխտնօրենն արդյունքից գոհ է, մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են, կենտրոնը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Կենտրոնն ունի թե պետական և թե տարբեր կառույցների աջակցությունը: Լավ ու հոգատար գործի համար շատերն են պատրաստ ձեռք մեկնել: Կենտրոնն այս անգամ հյուրընկալել էր ֆրանսիական Bonheur Retrouvé բարեգործական ասոցիացիայի ներկայացուցիչներին: Ասոցացիան արդեն երրորդ անգամն է, որ Փարիզից մանկական վերականգնողական այս կենտրոնին օրթոպեդիկ պարագաներ՝ ֆիքսատորներ է ուղարկում: Այս հարցում ասոցացիային անվերապահորեն օգնում է ֆրանսաբնակ մեր հայրենակից,առողջապահության ոլորտի մասնագետ Քրիստինե Արամյանը