Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գլորվել ձորը. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Նաղաշ Ե.-ն իր վարած BMW 520 մակնիշի 35 FN 314 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի՝ ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդ Նաղաշ Ե-ին և նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նիկոլայ Ս.-ին ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու նույնպես օպերատվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Նշված հատվածը բավականին դժվարանցանելի էր ու փրկարարներն ու բժիշկները, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել վիրավորներին: