Search
Close this search box.

Սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը

Հունվարի 14-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը: Սպանության մասին լուրը հաստատել են երկրի Գլխավոր դատախազությունից: Ինչպես տեղեկացնում է Kommersant.uz կայքը, նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել գիշերը:

Նարիման Գրիգորյանը Ուզբեկստանում հայտնի էր որպես նոր սերնդի հագուստի դիզայներ: Նա բազմաթիվ անգամներ հանդես է եկել որպես ուզբեկական շոու-ծրագրերի կոստյումների հեղինակ: Տաշքենդի կենտրոնում գործում է նրա աշխատանքների ցուցասրահը: Վերջինս նաև պարի ուսուցմամբ էր զբաղվում:

Աղբյուրի համաձայն` ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Դեպքի մանրամասները հայտնի չեն։

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։

Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։