Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ Երևան-Թեհրան չվերթներից

Երևան-Թեհրան չվերթն այսօր՝ հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Ինքնաթիռը Երևանից մեկնել է 12։00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16։10՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակի համաձայն՝ Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսված է հունվարի 15-ին ժամը 11։00-ին: Թեհրանից Երևան ժամանած ինքնաթիռը հունվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս ըստ նախատեսվածի՝ ժամը 16։06-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 15-ին, հաշվի առնելով ստեղված իրավիճակը, ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ էր տվել դիտարկել Իրանի և Իրաքի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Արդյունքում «Armenia Airways»-ը չեղարկել էր հունվարի 12-ին նախատեսված չվերթները: