Search
Close this search box.

Լավ լուր` գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում. ֆոտո

Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում տոն է, ծնվել է նրա ավագ որդու` Սարգիս Կարապետյանի և նրա կնոջ` Սալոմե Կինցուրաշվիլիի դուստրը, Instagram- ի իր էջում գրել է Սամվել Կարապետյան դուստրը` Տաթևիկ Կարապետյանը։

«Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է մի հրաշք աղջիկ` Էթնան»,–գրել է Տաթևիկը և գրառմանը կցել զույգի` դեռ հարսանեկան արարողությունից մնացած #sarkissalome հեշթեգը, որից հետո զույգին անվանեցին Sa&Sa:

Տաթևիկը հավելել է, որ 2020 թվականը երջանկության տարի է լինելու։

«Sa+Sa=Էթերի+ Էթնա և սա մեր երջանիկ տարվա սկիզբն է»,–եզրափակել է Տաթևիկը։