Search
Close this search box.

Մեծ Բրիտանիայի դեսպանը ձերբակալվել էր որպես անհայտ օտարերկրացի. ԱԳՆ

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը ժամանակավորապես ձերբակալվել էր Իրանում «անօրինական հանրահավաքին» մասնակցելու համար, հաղորդում է Tasnim-ը:

«Նա բերման չէր ենթարկվել, նա ձերբակալվել էր որպես անօրինական հանրահավաքին մասնակցած անհայտ օտարերկրացի: Երբ ոստիկանությունը տեղեկացրել էր ինձ, որ ձերբակալված տղամարդը հայտարարում է, որ նա Միացյալ Թագավորության դեսպանն է, ես ասել եմ, որ դա ԱՆՀՆԱՐ Է: Միայն իմ հեռախոսազրույցից հետո եմ ես ճանաչել նրան եւ շատ զարմացել, որ հենց նա էր: 15 րոպե անց նա ազատ էր արձակվել»,-Արաքչին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Այդկերպ Իրանի ԱԳ փոխնախարարը պատասխանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Դոզեփ Բորելի արձագանքին, որը մտահոգություն էր հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին «ժամանակավորապես բերման ենթարկելու» առնչությամբ: