Search
Close this search box.

Թեհրանում ձերբակալել են Բրիտանիայի դեսպանին

Իրանի անվտանգության ուժերը երեկ Թեհրանում մի քանի ժամով ձերբակալել են այդ երկրում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Մաքերին։ Այդ մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։ Պատճառը եղել է այն, որ դեսպանն իր հեռախոսով նկարահանել է իշխանությունների դեմ բողոքի ցույց անող մարդկանց։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Իրանին ներղություն խնդրել ՄԵծ Բրիտանիայի դեսպանի ձերբակալության համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի մայրաքաղաքում երեկ հակակառավարական ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են քրեական պատասխանատվության ենթարկել ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին։

Հիշեցնենք, որ Boeing 737-800 օդանավը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել Թեհրանում, որի հետևանքով զոհվել էր 176 մարդ։ Իրանն ընդունել է, որ ինքնաիթռը խոցել է սխալմամբ: