Search
Close this search box.

Երկու երեխա ընկել է սառույցի տակ և մահացել

Ռուսաստանում երկու երեխա ընկել է արհեստական լճակի սառույցի տակ և մահացել, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սինկովո գյուղում՝ առանձնատան շրջակայքում: 8 և 5 տարեկան տղաները ծնողների անուշարության հետևանքով ընկել են 2 մետր խորությամբ սառցապատ արհեստական լճակը: Ջուրն ընկած սառցակալած երեխաներին նկատել է հարևանը և հայտնել ծնողներին ու փրկարարներին:

Քննչական կոմիտեն երեխամերի մահվան փաստի առթիվ քննություն է սկսել: