Search
Close this search box.

Ֆիթնեսն այսօր շատերի համար կենսակերպ է. Power Gym

 

Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում առողջ ապրելակերպն ու լավ ինքնազգացողություն ու գեղեցիկ կազմվածք ունենալու համար զբաղվում հենց ֆիթնեսով։ Բայց որպեսզի պարապմունքները լինեն արդյունավետ, օգտակար ու հաճելի, պետք է ընտրել ճիշտ մարզասրահ և մարզիչ։

Power Gym ֆիթնես կենտրոնը գործում է 2016 թվականից: Գործունեության այս կարճ ժամանակահատվածում կենտրոնը գրանցել է լուրջ ձեռքբերումներ. հաղթանակներ միջազգային մրցաշարերում, բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ։

«Մենք փորձում ենք առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին, ընդառաջում ենք՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու պահանջները։ Խրախուսում ենք լավագույն արդյունքներ ցույց տվող հաճախորդներին հատուկ վերաբերմունքով։ Նրանք էլ, տեսնելով կարճ ժամանակում ունեցած տպավորիչ արդյունքները, բուռն հույզեր են ունենում, ամեն հաջորդ այցը կատարում ավելի ոգևորված ու իրենց օրինակով մոտիվացնում մյուսներին»,-ասում է Հասմիկ Բոյնագրյանը։

Power Gym ֆիթնես կենտրոն մեկ անգամյա այցը 2000 դրամ է, 8 պարապմունքը առանց մարզչի՝ 12.000 դրամ, մարզիչով՝ 25․000 դրամ, 12 պարապմունքը մինչև 15։00-ն՝ 15․000 դրամ,  օրվա ցանկացած ժամին առանց մարզչի՝ 18․000 դրամ, մարզիչով՝ 35․000 դրամ։ Գործում են նաև 6-ամսյա և տարեկան փաթեթներ:

 

Լավագույն արդյունք գրանցելու համար պետք է պահպանել պարապմունքների պարբերականությունը և պարապել միևնույն ժամերին։ Առավել արդյունավետ է, երբ մարզվում են շաբաթական երեք-չորս անգամ, իսկ մարզվելու ամենալավ ժամանակը օրվա մեջ 11։ 00-15:00-ն է, երբ օրգանիզմն ակտիվ է, էներգիայով լի ու առավել պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրելու համար։

Power Gym–ում ըստ նախընտրության կարելի է պարապել նաև քրոսֆիթ և TRX պարաններով։ Քրոսֆիթը մեծ ինտենիսիվություն ունեցող վարժությունների շարք է, որը զարգացնում է ուժն ու տոկունությունը։ Իսկ  TRX պարանները, որոնք վերջին շրջանում բավական լայն տարածում են ստացել ամբողջ աշխարհում համարվում են ֆիթնես ինդուստրիայի նորագույն միտումներից մեկը։ «TRX –ը պարզապես նորաձև միտում չէ, այլ իսկապես արդյունավետ մարզումներ ապահովող ֆունկցիոնալ համակարգ է։ Մարդիկ սիրում են պարապել այս պարանների վրա, որովհետև դրանք ոչ միայն հետաքրքիր ու հաճելի մարզումներ են ապահովում, այլև շատ լավ արդյունք»,- ասում է Power Gym ֆիթնես կենտրոնի մարզիչ Մհեր Թավաքալյանը։

 

Հարմարավետ ու գերհագեցած մարզասրահներ

Power Gym ֆիթնես կենտրոնն ունի երեք մարզասրահ․ կարդիո, ուժային և միքս պարապմունքների անցկացման համար։ Յուրաքանչյուր սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով։ Կիևյան 1/1 հասցեում վերաբացվելուց հետո (մինչև 2019թ․ հուլիս գործել է Հ․ Քոչարում) մարզասրահները համալրել են նոր սարքավորումներով, ապագայում նախատեսվում է նաև նոր ավելի բազմաֆունկցիոնալ վազքուղիներ և այլ մարզասարքեր  ձեռք բերել։ «Մենք պարբերաբար հրապարակում ենք մեր արդյունքները, հաճախորդներն էլ են հաճախ կիսվում իրենց լուսանկարներով, ու ակնհայտ են մեր հաճախորդների հաջողությունները։ Դա լուրջ մոտիվացիա է մյուսների համար․ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ վստահ են, որ կստանան ցանկալի արդյունքը, նրանք ուշադրություն են դարձնում նաև միջավայրին, պայմաններին, հագեցվածությանը, մաքրությանը, կոմֆորտին»,-ասում է կենտրոնի տնօրենը։

Մարզասրահն ունի դիզայներական հետաքրքիր լուծումներ, հարմարավետ, գեղեցիկ ինտերիեր, որը դրական է տրամադրում հաճախորդներին մարզումների հանդեպ։ Մարզասրահներն ունեն օդափոխության համակարգ։ Այստեղ պահպանվում է կայուն 22 ° ջերմություն։

Պրոֆեսիոնալ մարզիչներ

Power Gym -ում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք նաև տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ են։ Մարզիչների բարձր որակավորման շնորհիվ է  հենց, որ այս կենտրոնում պարապմունքները միշտ ակնհայտ արդյունավետությամբ են անցնում։ Նոր մարզիչների ընտրության ժամանակ էլ անպայման ուշադրություն է դարձվում փորձին ու որակավորմանը։Արդեն ընդունվել է մեկ նոր մարզիչ, ու դեռ նախատեսվում է մարզչական թիմը ընդլայնել։

Մարզիչներ Նորայր Եղիազարյանն ու Մհեր Թավաքալյանը Power Gym -ում են բացման օրվանից։  Նրանց անհատական պատասխանատվության ներքո պարապող հաճախորդները հասնում են լավ արդյունքների, անգամ մասնակցում տարբեր մրցաշարերի և գրավում լավագույն հորիզոնականները։

Նորայր Եղիազարյանը 2007 թ զբաղվում է մարզչությամբ, 2018թ․ IFBB ֆեդերացիայի  կազմակերպած բոդիբիլդինգի մրցույթում գրավել է առաջին տեղ։ Նորայրը մասնագիտացած է ֆիթնեսի տարատեսակներից քրոսֆիթի մեջ, որը մարմնի կորեկցիայի, քաշի նվազման, նաև ուժի ու տոկունության զարգացման լավագույն կոմպլեքսն է։ Մհեր Թավաքալյանը  Ձյուդո ըմբշամարտի սպորտի վարպետ է, ՀՀ, Եվրոպայի գավաթի և առաջնությունների բազմակի հաղթող, Բազկամարտի ՀՀ և Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն։ Մհերը նաև TRX-ի մասնագիտացված մարզիչ է։

« Մեզ դիմում են նիհարելու, ձգվելու համար, դիմում են նաև ողնաշարի հետ կապված խնդիրների դեպքում, որոնք փորձում ենք շտկել։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ զրուցում ենք նրա առողջության մասին (սիրտ-անոթային համակարգ, թոքեր, ողնաշար) իմանալու համար՝ ինչ խնդիրներ կան։ Եթե անհրաժեշտ ենք զգում, անգամ հետազոտությունների ենք ուղարկում, որ հասկանանք, եթե կա առողջական խնդիր՝ ինչ աստիճանի է, որ մարզումների ճիշտ ընթացք ընտրենք ու չվնասենք»,-ասում է Նորայր Եղիազարյանը։

«Մեր գործը մարդկանց կյանքի որակը բարելավելն է, նրանց ֆիզիկական առողջություն ու առույգություն և լավ ինքնազգացողություն պարգևելն է, մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկն այստեղ տուժի»,-հավելում է Մհեր Թավաքալյանը։

Տարբեր միջազգային մրցաշարերում մասնակցության հարուստ փորձը մարզիչներին օգնում է նման մրցաշարերի պատրաստել նաև իրենց մարզիկներին։ Power Gym-ի հաճախորդների մեջ կան պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներ, որոնք պարբերաբար տարբեր մրցաշարերում լավագույն հորիզոնականներ են գրավում։ Նրանցից երկուսը WNBF –ի և IFBB –ի կողմից կազմակերպված Men`s Physique մրցաշարերում գրավել են երկրորդ տեղը։ Այս կենտրոնում է մարզվում նաև Հայաստանի պաուերլիֆտինգի չեմպիոն Գոռ Խաչատրյանը։

«Ես, կարելի է ասել, ապրում եմ ֆիթնեսով։ Ընդհանրապես յուրաքանչյուր ոք, ով սկսում է պարապել, այն ակամայից դարձնում է իր կյանքի անբաժան մասը, որովհետև այն լավ ինքնազգացողությունը, որ պարգևում է ֆիթնեսը, անփոխարինելի է»,-ասում է Նորայրը։