Search
Close this search box.

Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Նախորդ դատական նիստին Անդրիաս Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել։

Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ արդեն կալանքի տակ է գտնվում 1, 2 տարի, սակայն քրեական գործով նշված ապացույցներով նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

«Միջնորդում եմ դատարանին կալանքը 1,5 մլն ՀՀ դրամով գրավով փոխարինել կամ սահմանել գրավի մեկ այլ՝ ողջամիտ չափ»,-նախորդ նիստին հայտնեց Անդրիաս Ղուկասյանը։