Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 55 ավտոմեքենա տոնածառի են վերածվել. հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարը

Համացանցում օրիգինալ տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են տասնյակ ավտոմեքենաներ միավորվելով տոնածառի պատկեր ստանում։ Պարզվում է` այս հետաքրքիր տեսահոլովակի մտահաղացումը հայ երիտասարդներինն է, տեսահոլովակը ևս նկարահանվել է Հայաստանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահաղացման հեղինակներից մեկը` Գագիկը, տեղեկացրեց, որ Volkswagen (VW) golf club Armenia–ի երկու ամյակի հետ կապված, որոշել են հայ ժողովրդի Ամանորը յուրօրինակ կերպով շնորհավորել։ Տեսահոլովակը նկարահանելու համար պահանջվել է 55 Volkswagen golf մակնիշի մեքենա։

«Նախ մեր facebook-յան էջում հայտարարություն գրեցինք, որ ուզում ենք «Տոնածառ» ֆլեշմոբ իրականացնել։ Նկատեցինք, որ 100–ից ավելի միացողներ կան։ Տարածքի երկար փնտրտուքներից հետո, որոշեցինք մեր ֆլեշմոբն իրականացնել Երևանի Դավթաշեն թաղամասում»,–ասաց Գագիկը։

Նրա խոսքով` վարորդներին մեքենաների դիրքը ճիշտ ընտրելու հարցում օգնել են 4-5 տղաներ։ Իսկ վերջնական շտկումները կատարել են դրոնի օգնությամբ։