Search
Close this search box.

Զբոսաշրջիկներով մեքենան ընկել է կիրճը. կան զոհեր

Վրաստանի Քոբուլեթիի շրջանում՝ Չաքվիսթավի գյուղի մոտակայքում, զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան հարվածել է բեռնատարին: Բախման հետևանքով մարդատարն ընկել է կիրճը 10 մ բարձրությունից: Մեքենայի բոլոր ուղևորները և վարորդը՝ այդ թվում 5 երիտասարդներ, տեղում մահացել են:

Այժմ բոլորի մարմինները դուրս են բերվել և ուղարկվել նույնականացման: Հարուցվել է քրեական գործ: