Search
Close this search box.

Ադրբեջանում ինքնասպան է եղել զինկոմիսարիատի սպա

Դեկտեմբերի 24-ին բնակարանում հայտանբերվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Ռավան Նասիբովի (Rəvan Nəsibov) դին՝ երակները կտրված վիճակում: Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»-ն` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոնցներին:

Նշվում է, որ Նասիբովը աշխատում էր Ադրբեջանի Մասալլը շրջանի զինկոմիսարիատում, իսկ ծառայության ընդունվել էր 2 տարի առաջ: Նա ամուսնացել էր 25 օր առաջ:

Նասիբովի հայրը նախկին զինվորական է, իսկ եղբայրը ծառայում է զինված ուժերում: