Search
Close this search box.

Խուճապ և խառնաշփոթ մայրաքաղաքի դպրոցներում

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: Սա պաշտոնական կանխատեսումն է, որը դեռ երեկվանից լրատվամիջոցներով տարածվում է , բայց չգիտես ինչու մայրաքաղաքի դպրոցներում անհասկանալի խուճապ է` փոթորիկ է լինելու: Դպրոցներից զանգահարում են ծնողներին ու տեղեկացնում, որ ավելի շուտ, քան դասաժամի ավարտն է, ծնողները գան դպրոց, ու տուն տանեն իրենց երեխաներին: Ինչու է այս արհեստական իրարանցումը տարածվել մայրաքաղաքի դպրոցներում, և արդյոք քաղաքապետարանի երիտասարդ պատասխանատուն տեղյակ է, թե առավոտից ինչ է կատարվում իր վարչությանը պատկանող օղակներում: