Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են, իսկ նրանց մահացած վիճակում հայտնաբերել է տղայի մայրը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: