Search
Close this search box.

«Սերժ Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի տարածքների մեծ մասը (7 նախկին շրջան) հանձնել Ադրբեջանին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Անհամեստություն չլինի, բայց հեղափոխությունը փրկեց Արցախը

Սերժ Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի տարածքների մեծ մասը (7 նախկին շրջան) հանձնել Ադրբեջանին և դա ինքը նույնիսկ հրապարակային է ընդունել (տե՜ս 1-ին մեկնաբանությունը):

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ստեփանակերտը նախ հանվեց բանակցություններից և եթե 1990-ականներին միջազգային կառույցների շատ փաստաթղթերում կոնֆլիկտը նշվում էր որպես «Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի» հակամարտություն, ապա 2000-ականներին պոպուլյար դարձավ «Հայաստանի կողմից Ադրբեջանից օկուպացված տարածքներ» եզրույթը (մանրամասները շուտով կհրապարակենք):

Այժմ իշխանությունը խնդիր ունի վերացնելու այդ սխալների հետևանքները, միջազգային հանրությանը բացատրելու, որ Սերժ Սարգսյանի՝ հող հանձնելու խոստումները չեն իրականացվելու և որ Ստեփանակերտը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ:

Այս ամենը բաց աղբյուրներում կա: Ու ես շատ, շատ, շատ եմ ցավում, որ չեն հրապարակվում մանրամասներ նախորդ իշխանություննրի ստանձնած պարտավորություններից: Հույս ունեմ, որ մի օր իշխանությունները կանեն դա:

Բայց եղած ու հրապարակված փաստերն արդեն բավարար են, որ պնդենք, որ հեղափոխությամբ իշխանությունից հեռացվեց մեկը, ով միջազգային հանրությանը շատ քիչ բանի դիմաց խոստացել էր հանձնել Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը:

Եվ հիմա ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ-ի հետ «Ազգ-բանակ» քարոզչություն արած որոշ կադրեր իրենց մեջտեղից ճղում են, թե բա «Նիկոլը հողերը հանձնումա»:

Հ.Գ. Եվ ես հիմա չեմ էլ ասում, թե տասնամյակների ընդացքում կոռուպցիան ոնց էր թուլացնում Հայաստանը և, որպես հետևանք, Արցախը պաշտպանելու մեր կարողությունը: