Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի հատ ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «Բենթլի» ու «BMW». Ռուբեն Հայրապետյանը՝ իր առանձնատանը իրավապահների կողմից հայտնաբերածի մասին

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել, իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Իզուր տեղը մի կանգնեք։ Գնացեք Արմեն… Արմեն Նիկողոսյանին էդ մատնաչափիկներին…»։

Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանեց. «Հա, մի հատ «Սու35» սամալյոտ են գտել… ինքնաթիռ, մի հատ «Տ90 տանկ», մի քանի հատ էլ «Բենթլի» ու «BMW»։ Համբերեք, էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»։

Հարցին՝ արդյոք ինքը ասուլի՞ս է հրավիրելու, Ռուբեն Հայրապետյանը դրական պատասխանեց. «Գնացեք, իզուր մի տանջվեք»։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ են իրականացնում Հայրապետյանի տանը։