Search
Close this search box.

Սեյրան Սարոյանը քրեական հեղինակությունների աջակցությամբ խլել է իմ ընկերությունը. Փոխգնդապետը հանցագործության մասին հաղորդում է տալիս

Սեյրան Սարոյանը ինձանից խլել է ՌԴ Իրկուտսկի շրջանում իմ կողմից հիմնադրված « Золотой Теленок» ընկերությունը, ինչի մասին գիտեր Սերժ Սարգսյանը: Այս մասին ArmLife.am-ին փոխաանցեց փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը:

Նա նշեց, որ Սեյրան Սարոյանը հանցավոր մի շարք գորոծողություններ է կատարել, սակայն ոչ ՌԴ-ում, ոչ ՀՀ-ում դրանց իրավական գնահատական չի տրվել: Ազատամարտիկը պատմեց, որ Սեյրան Սարոյանին ճանաչել է դեռևս արցախյան պատերազմի տարիներից, վստահել է, սակայն հետագայում նրա խարադախությունների զոհն է դարձել, ասում է փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը.

« Հիմա հանցագործության մասին հաղորդում եմ ձեր միջոցով ներկայացնում: 2000-ականների սկզբին 100 հազար դոլարով Սեյրան Սարոյնը ձեռք է բերեց «Սևան-2» հանգստյան տունը: Որոշ ժամանակ անց Սարոյանը ասաց, որ որոշել է վաճառել «Սևան-2»-ը և դիմեց, որպեսզի աջակցեմ նրան և գնորդ գտնեմ: Գնորդին գտա, Սարոյանը վաճառեց 2 մլն դոլարով։ Վճարներից խուսափելու համար գույքի կադաստրային արժեքը ցածր ցույց տվեցին։ Գնորդն իր ազգականներից մեկին ուղարկեց կառավարումը ստանձնելու համար, սակայն Սեյրան Սարոյանը թույլ չտվեց և իր ազգականին հանձնեց այդ պաշտոնը: Մի խոսքով՝ էտ մարդուն գցեց: Հիմա որպես «Սևան-2»-ի տնօրեն պաշտոնապես գրանցված է Արամայիս Սարոյանը, ով Սեյրան Սարոյանի հորեղբայրն է»,-մանրամասնեց նա՝ հավելով, որ խարդախության զոհ դարձցած գնորդը՝ Սագիս Մուրադյանն էլ էլ իրենից է գումարը պահանջել, ինք էլ տեղակացրել է, որ նման գործողություններից տեղյակ չի եղել և Սարոյանն իրեն անգամ միջնորդավճար չի տվել։

« Նուն ժամանկահատվածում Սարոյանի սանիկ Սարգիս Մուրադյանի հետ պայմանվորվել էինք , որ 2 մլն դոլար ներդրում կատարի ինձ պատկանող «Золотой Теленок» ընկերությունում: Այդ ժամանակ ասացին, որ ինքը պիտի դառնա 51 տոկոսի բաժանտեր, որ իբր տեխնիկական հարցերը լուծի, նաև վարակային գիծ բացեցինք: Հետո իմացա, որ Սեյրան Սարոյանը հետաքրքրվել է, թե հաշվից ինչքան գումար կարող է վերցնել: Հաշվապահի միջոցով ստորագրությունս կեղծում են ու Սարոյանը ինձնանից հափշտակում է 2 մլն դոլար:

Մուրադյանը թողնում է բիզնեսը և Մոսկվա գնում։ Ես էլ չինացիների հետ եմ պայմանավորվում, որ ընկերությունը 180 մլն ռուբլով՝ մոտ 4 մլն դոլարով վաճառեմ, բայց Սարոյանը միջամտում է։ Մարդ է ուղարկում հետս խոսելու, առաջարկում է, որ ընկերությունը իր սանիկին տամ, իսկ գումարն ինքը կվճարի։ Միչև հասնում եմ Կրասնոյարսկ, ընկերությունում կեղծ ստորագրությամբ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակված լինում, Սեյրան Սարոյանը ինձ ասաց՝ 1 ամսում կտա գումարը, բայց չի տալիս»,- պատմում է փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը:

Փխգնդատի խոսքով 2015-ին փորձաքննություն է իրակնացվել, որից հետո ապացուցել են՝ ստորագրությունը կեղծված է, սակայն դատական ատյաններին չեն դիմել, քանի որ Սանասար Գաբրիելյանի խոսքով Սարոյանի կողմից գործին խառնված են եղել նաև քրեական հեղինակությունները՝Թևոս Սաֆարյանը ( Թևոսիկ), Սերգեյ Ասատրյանը՝( Ասետրինա)։ Ըստ Սանասար Գաբրիլյանի իրեն հեշտությամբ կարող էին կյանքից զրկել։ Իրեն զգուշացրել են, որ Սարոյանն երխաներին էլ կարող է վնասել։
Հետագայում ազտամարտիկը դիմել է նաև Մանվել Գրիգորյանին, վերջինս հորդորել է այդ հարցով ոչինչ չանել, Գրիգորյանը նաև ասել է՝ Սարոյանը իր թոռան քավորն է և չի կարող նրա դեմ որևէ գործոուղություն անել։ Սանասար Գաբրիլյանին հրաժարվել է օգնել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։

Ազատմարտիկը Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահարմանյանի միջոցով կարողացել է Սերժ Սարգսյանին դիմել։
« Սարգսյանը բառացի ասել է՝ մեր նեղին Մանվելն ու Սեյրանն են հասնում, ո՞նց կարանք իրանց դեմ ինչ- որ բան անենք ։ Ղահրամանյանը հորդերեց, որ երկրից գնամ։ Որոշեցի դիմել Սամվել Բաբայանին, քանի որ նա մեր հրամանատարն է, ու գուցե կարողանար օգնել: Արդյունքում «Իգլայի» գործով ինձ էլ մեղադրյալ ներգրավեցին 1․5 տարի պահեցին ԿԳԲ-ի պադվալում, որ լռեցնեն։ Հիմա էլ դատերը շարունակվում են»,-նշեց նա։

Սանասար Գաբրիլյանն ասաց, որ խնդրի մասին այժմ բարձրաձայնում է՝ հույս ունենալով, որ Նիկոլ Փաշինյանի ասած Նոր Հայստանում է և իրական հանցագործները անպատիժ չեն մնա.
«Ասեմ՝ Սարոյանը միայն ինձ չի թանալել, Էջմիածնի գինու գործարանն է կոպեկներով խլել, Մարգարյան 2 հիվանդանոը, Մանումենտի հողերը։ Դեռ էն ժամանակ գինու գործրանի աճուրդին զենքերով էր գնացել»,-վստահեցնում է փոխգնդապետ Սանասար Գաբրիելյանը։