Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանն իր 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգել սենատորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկելու համար

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում  153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը: