Search
Close this search box.

Երեք ժամ շարունակ ինչ են քննարկել ՔՊ գրասենյակում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:

Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվե­արկության թեմային»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում