Search
Close this search box.

«Ամենակարո՜ղ Աստված , մի՛ լքիր ինձ». ցմահ դատապարտյալի հուզիչ աղոթքը

Ամենակարո՜ղ Աստված , մի՛ լքիր ինձ, ես Քո կարիքն ունեմ, ես քո մեղավոր որդին եմ, հանի’ր ինձ այս դաժան վիճակից: Քե’զ եմ դիմում, իմ Երկնավոր Հայր, ո°ւմ մոտ գնամ, ո°ւմից խնդրեմ օգնություն, չէ որ Դու ես իմ Հայրը և իմ Արարիչը: Գթա’ ինձ և ողորմիր, սիրելի Հայր, ծնկաչոք աղերսում եմ, բախում եմ Քո դուռը և խնդրում. ինձ ազատություն պարգևիր, ես չափազանց շատ եմ տառապել, տուր ինձ հնարավորություն, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը ընտանիքիս հետ դիմավորեմ:
Փա՜ռք Քեզ, մեր Երկնավոր Հայր, շնորհակալ եմ ամեն բանի համար: Հավատում եմ Քո անսահման Զորությանը. Ամեն:
Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ: