Search
Close this search box.

Ռուբեն Հայրապետյանը կկալանավորվի

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուբեն Հայրապետյանը կկալանավորվի․ Պատասխան տալու ժամանակը․․․

Երբ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արթուր Վանեցյանը, շատերը շտապեցին հայտարարել, որ հայկական ֆուտբոլը ազատագրվել է Ռուբեն Հայրապետյանից և վերջինիս կործանարար ռեժիմից: Լիահույս էինք, որ Հայրապետյանը վերջապես պատասխանատվության կենթարկվի գործած հանցագործությունների համար, բայց․․․: Թավշյա հեղափոխությունից հետո Հայրապետյան Ռուբենը ոչ միայն չպատժվեց, այլև շարունակեց իր «թավշյա» գործունեությունը հայկական ֆուտբոլում:

Դեռևս այս տարվա մարտին, բարձրաձայնել էի այն մասին, որ Հայրապետյանը կանգնած լինելով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիայի» կողքին ուղղորդում է մրցավարներին: Հայրապետյանը ներկա էր գտնվում ՀՀ առաջնության հանդիպումներին, իսկ ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը շարունակ վազվզում էր նրա կողքին: Իսկ ինչ տեղի ունեցավ առաջնության ավարտին: Մրցավարական «բեսպրեդելի» արդյունքում «Փյունիկի» փոխարեն «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն: Նույնիսկ սրանից հետո շատերը չէին ցանկանում հավատալ, որ իրականում հայկական ֆուտբոլում ոչինչ չի փոխվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի հետ մեղմ ասած վատ հարաբերությունների մեջ չէ նաև Վանեցյանը: «Արարատ-Արմենիային» երկրպագելու և Կարապետյանի հետ հանդիպելու համար Վանեցյանը մեկնել էր Լյուքսեմբուրգ, լուսանկար հրապարակել գործարարի հետ:

Ինչ կարող ենք արձանագրել հիմա: Ռուբեն Հայրապետյանը կանգնած էր Կարապետյանի թիմի կողքին: «Արարատ-Արմենիայի» կողքին էր նաև Արթուր Վանեցյանը: Կարո՞ղ ենք ասել, որ հայկական ֆուտբոլում նշմարվող եռանկյունին զուգադիպության արդյունք էր: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում նման պնդում անելն ուղղակի անհնար է:

Հայրապետյանը պետք է հայտնվեր բանտում, բայց․․․: Իսկ ո՞վ էր մեկ տարուց ավել այսպես ասած պահում Ռուբեն Հայրապետյանին: Պատասխանն ավելի քան պարզ է․ Այն անձը, ով հերթական PR ակցիայի շրջանակներում նախօրեին լուսանկարներ հրապարակեց Չեչնիայի նախագահ Կադիրովի հետ: Այն մարդը, ում ԱԱԾ-ի պետի պաշտոնից ազատվելուց անմիաջապես հետո բացահայտվեցին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած հանցագործությունները՝ պայմանավորված հանդիպումներից մինչև «Հանրապետական» մարզադաշտի ծաղկի «յարմրկա»:

Ու այսօր Նեմեց Ռուբոն գիտակցելով, որ կորցել է իր դիրքը Թովմաս Գրիգորյանի և նմանատիպ այլ անձանց միջոցով փորձում է զավթել ֆուտբոլի ֆեդերացիան: Շտապեմ պնդել, որ Հայրապետյանի վաբանկի օպերացիան հաշված օրերի ընթացքում ուղղակի տապալվելու է:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայրապետյանի նկատմամբ: Վերջինս միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ: Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Երեկ է պատասխան տալու ժամանակը: Երեկ է հայկական ֆուտբոլը վերջնականապես ազատագրելու ժամանակը: Հեռու չէ այն օրը երբ Հայրապետյանը պատասխան կտա դատարանի առաջ: Հանուն արդարության պետք է նշեմ սակայն, որ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցչին պատասխանատվության ենթարկելու քայլերը ուշացված են: