Search
Close this search box.

Բարձր եմ գնահատում մեր տղամարդկային ընկերությունը. Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին

ԱԱԾ նախիկ տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ։

Լուսանկարներին կից Արթուր Վանեցյանը կատարել է գրառում, որում շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ ստացած բարեմաղթանքների համար։
«Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը։