Search
Close this search box.

Գիտնականները 6 նոր գալակտիկա են հայտնաբերել

Չինաստանի, Չիլիի և ԱՄՆ-ի գիտնականները 6 նոր գալակտիկա են հայտնաբերել: Նրանք ձևավորվել են Մեծ պայթյունից հետո՝ մոտավորապես 550-800 միլիոն տարի անց:
Ըստ աստղագետների, այս բացահայտումն առաջխաղացում է ռեիոնացման ժամանակաշրջանի ուսումնասիրության մեջ: Հենց այս ժամանակ են սկսվել ի հայտ գալ գալակտիկաներն ու աստղեր, որոնց լույսը իոնացրել է ջրածինը. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պրոֆեսոր Վան Ցզյունսյանյան ղեկավարել է գիտնականների աշխատանքը: Ուսումնասիրությունները տեղի են ունեցել Չիլիի տարածքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աստղագետները հայտնաբերել են տիեզերքի տեսանելի երևույթի կեսը, որը չէին կարող նկատել նախկինում: Նյութը խիտ թաքնված է գալակտիկաների միջև: