Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոզա Ծառուկյանը Մոսկվայում արժանացել է Դիանա Աբգարի անվան պատվո մեդալի

Մոսկվայում տեղի է ունեցել «Հայ – ռուսական գործարար կապերի ամրապնդումը՝ հայ-ռուսական բարեկամության հիմք» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:Առաջին անգամ հայ ականավոր կին-գործիչ Դիանա Աբգարի անվան պատվո մեդալ է շնորհվել ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանին՝ որպես ամենաարժանի կին-բարերարի: Առաջադրումները ներկայացրել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: