Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ից փախած հետախուզվողը հայտնաբերվել ու կալանավորվել է

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված ու ձերբակալված գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 43-ամյա տղամարդը ստուգման նպատակով տեղափոխվել է ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», որտեղից դեկտեմբերի 7-ին դիմել է փախուստի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ փախուստի դիմած անձը թաքնվում է Գյումրու հյուրանոցներից մեկում։

Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։