Search
Close this search box.

Կայուն հիմք ձեւավորել մենթալ թվաբանություն ուսումնասիրելու համար

Նոյեմեբրի 18-ից 25-ը «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի հիմնադիրներ Նարինե Բալայանն ու Դիանա Հովհաննիսյանը հատուկ հրավերով գտնվել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

Տոկիոյում անցկացրած օրերի ընթացքում ակադեմիայի հիմանդիրներն անցել են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով որակավորումը, փորձի փոխանակումներ են ունեցել ոլորտի լավագույն դպրոցներում եւ հանդիպել են Ճապոնիայում ՀՀ դեսպան պարոն Հրանտ Պողոսյանի հետ, ում հետ քննարկվել են մենթալ թվաբանության և կրթության հետ առնչվող մի շարք հարցեր:

«Աբակ»-ի հիմնադիրները Տոկիոյից ձեռնունայն չեն վերադարձել՝ բերելով ճապոնական հատուկ մեթոդ, որ հնարավորություն է ընձեռում 3 տարեկանից սկսած զբաղվել թվաբանությամբ ու կայուն հիմք ձեւավորել մենթալ թվաբանություն ուսումնասիրելու համար։