Search
Close this search box.

ՊԵԿ փոխնախագահի հայրը համայնքապետ է ընտրվել

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում երեկ՝ դեկտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել միակ թեկնածու, անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը` ստանալով 603 քվե:

Կարեն Հովհաննիսյանն Ալաշկերտի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից` 11 տարի, նա ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է: