Search
Close this search box.

Երևանում որդին մոր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի բնակարաններից մեկում որդին փորձել է այրել սեփական մորը և իրենց տունը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մոտ 45-ամյա տղամարդն իր տարեց մոր վրա բենզին է լցրել ու սպառնացել այրել նրան և տունը։ Բարեբախտաբար, տղամարդուն չի հաջողվել իրականացնել իր ծրագիրը, քանի որ ինչ-որ մեկն արդեն ահազանգած է եղել իրավապահներին։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Ըստ տեղեկության` երեկ` դեկտեմբերի 8–ին, ժամը 15.50–ին մի կին է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ սեփական որդին իր վրա բենզին է լցրել և սպառնում է այրել նրան։ Դեպքի վայրել են մեկնել մեծ թվով ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև շտապօգնության խումբ։

Կատարվում է նախաքննություն։