Search
Close this search box.

Ում հետ է ամուսնացել Սամվել Կարապետյանի փեսան

Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները` ամուսնանալով «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։

Մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ․ «Ես իմ կյանքում միլիոնավոր հարսանեկան արարողությունների եմ մասնակցել, և, եթե ինձ երբևէ հարցնեին՝ որն է քեզ համար հարսանեկան իդեալական արարողությունը, ես կպատասխանեի հենց այնպիսի հարսանիքն, ինչպիսին, որ իմն է եղել։ Ամբողջ աշխարհում մենք ունենք բազում ընկերներ և քանի որ բարդ է նրանց այս պահին մի տեղում հավաքելը, մենք որոշեցինք նախ զագսավորվել։ Այս պահին անմոռանալի հարսանեկան երեկո կազմակերպելու համար ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան։

Հիշեցնենք, որ 2019թ․ի փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի պատվին։