Search
Close this search box.

Հրազդանի Վանատուր թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 07:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աննա Վ.-ի (ծնված 1976 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: