Search
Close this search box.

Այսօր նա կդառնար 23 տարեկան. Սաշան զոհվեց Ջաբրայիլում

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանի ծննդյան օրն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը:

«Այսօր նա կդառնար 23 տարեկան։ Սաշան զոհվեց Ջաբրայիլում (Ջրական) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Հավերժ փառք քեզ Հերո՛ս, դու կաս ու ապրում ես..․
Մենք շարունակելու ենք քո ու բոլորի սխրանքների ուղին…»,-գրված է հրապարակման մեջ: