Search
Close this search box.

Քվեարկածների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվի. ֆոտո

ArmLife.am-ի օնլայն  հարցմանը՝ պե՞տք է ձերբակալվի Սերժ Սարգսյանը, մեծ մասը տվել է դրական պատասխան:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ, մասնակիցների 87 տոկոսը գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվի, իսկ 13 տոկոսի համոզմամբ՝ նա պետք է գտնվի ազատության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: