Search
Close this search box.

Դեպքի մասին քաղաքապետարանը տեղեկացվել է. 17- ամյա աղջնակին օնության են հասել անցորդները

Երեկ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հայրենիքի տարածքում գտնվող թիվ
154 դպրոցի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել։
Երեխայի մայրը նշել է, որ 2 շուն է հարձակվել, որոնք ստերջացված չեն եղել։ Երեխան պատմել է, որ պատահական անցորդներն են օգնության հասել և շներից ազատել իրեն, սակայն շներից մեկը հասցրել է կծել աղջկա ոտքը։ Երեխային տարել են հիվանդանոց, բոլոր պատվաստումները ստացել է, հիմա լավ է։

Աղջկա մոր խոսքով՝ այդ տարածքում շներ շատ կան, բայց սա առաջին դեպքն է, որ հարձակվում ու կծում են մարդկանց։ Իրենք չեն ցանկանում, որպեսզի շներին սատկացնեն կամ վնասեն, պարզապես կարող են տեղափոխել համապատասխան վայր։
Կատարվածի մասին քաղաքապետարանից արդեն տեղեկացել են և արձագանքել։