Search
Close this search box.

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ հանգամանքներոմ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 36 OC 804 համարանիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ կրակի տարածումը կանխվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանները նշված վայրում ուժեղացված ծառայութուն են կատարել, որպեսզի հետարքրքասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան ազատ աշխատել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը, փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։