Search
Close this search box.

Ինչու է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել:

ԲԿ-ից տեղեկացնում են, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ։