Search
Close this search box.

24-ամյա ուսանողուհուն սպանած դասախոսը գիրք է գրում, որում կպատմի, թե ինչպես է սպանել աղջկան

Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը, ով մեղադրվում է նույն համալսարանի 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ, սկսել է գիրք գրել սպանության և իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան՝ Ալեքսանդր Պոչուևը, փոխանցում է Լենտան։

«Առաջին 53 էջը գրված է»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը «խորը զղջման զգացում ունի», և վերոնշյալ գիրքը կդառնա նրա «խոստովանությունը»։

Դեկտեմբերի 2-ին Սոկոլովը հայտարարել էր, որ պատրաստվում է գիրք գրել 24-ամյա Անաստասիա Եշչենկոյի սպանության մասին: Նա ասել է, որ դա կլինի ինքնակենսագրական «կյանքի և սիրո մասին»:

Օլեգ Սոկոլովը ձերբակալվել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում, երբ փորձել է խորտակել իր զոհի կտրված ձեռքը: Հետագայում նա խոստովանել է, որ սպանել է իր ուսանողուհի Անաստասիա Յեշչենկոյին՝ խանդի պատճառով, ապա մասնատել նրա մարմինը՝ ապացույցներից ազատվելու համար: Նոյեմբերի 11-ին դատարանը երկու ամսով կալանավորեց նրան: