Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 88 OQ 888 համարանիշի վարորդը Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ճանապարհային ոստիկանության պետը։

Վարորդին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, իսկ այդ պահին փողոցում արտաքին լուսավորություն չի եղել։ Եվ միայն դեպքից հետո են լույսերը միացրել»։