Search
Close this search box.

2020 թվականի հորոսկոպ․ Ի՞նչ է սպասվում Ձեր Կենդանակերպի նշանին

Խոյ
Ընդհանուր առմամբ Առնետի տարին Խոյերի համար կլինի բարենպաստ, հատկապես ֆինանսական առումով: Փողի հոսքը ժամանակ առ ժամանակ կգա Ձեր կյանք բոլորովին անսպասելի ուղղություններից: Իսկ ահա սիրային գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Ձեր կողմից մեկ սխալ ասված բառը կարող է վերջակետ դնել Ձեր հարաբերություններին:

Ցուլ
Խելամիտ և հետևողական Ցլերը Առնետի տարում կլինեն ինչպես երբեք՝ վճռական և համաձակ, ինչի շնորհիվ կկարողանան էականորեն բարելավել ֆինանսական կարգավիճակը և հասնել դրված աշխատանքային նպատակներին: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ընտանեկան Ցլերը ռիսկի են գնում դառնալ անձնական կյանքում հիասթափությունների նախաձեռնող, փոխարենը միայնակ և համառ Ցլերը կկարողանան վերջապես հանդիպել իրենց կյանքի ամենամեծ սիրուն:

Երկվորյակներ
Անհանգիստ և անընդհատ ինչ-որ բանով զբաղված Երկվորյակները ամբողջ 2020 թվականը կլինեն նոր եկամուտի աղբյուրների փնտրտուքներում: Ոչ, դա չի նշանակում, որ ֆինանսական առումով ամեն ինչ շատ վատ է լինելու: Ուղղակի որևէ նոր բան փորձելու անընդհատ ցանկությունը թույլ չի տալիս Երկվորյակներին հանգիստ նստել իրենց տեղում: Իսկ սիրո մեջ նրանց սպասվում է իսկական բրազիլիական սերիալ՝ հանդիպումներ, բաժանումներ, ինտրիգներ, խանդի տեսարաններ և անսպասելի happy end:

Խեցգետին
Գալիք Առնետի տարին հատկապես հագեցած կլինի այն Խեցգետինների համար, որոնք ապրում են ճանապարհորդություններով: Ճանապարհորդություն հեռավոր երկրներ, նոր ծանոթություններ և լայն հեռանկարները կներխուժեն Խեցգետնի կյանք: Սիրո մեջ սպասվում է անդորր: Ընտանեկան կյանքը կընթանա հանգիստ և օրինաչափ, ինչը, անխոս, ընտանեկան Խեցգետնի սրտով է:

Առյուծ
2020 թվականին Առյուծները պետք է լավ ջանք թափեն, որպեսզի կարգուկանոն հաստատեն ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում: Եվ եթե նրանց մոտ առողջության հետ խնդիրներ չեն կանխատեսվում, ապա կոլեգաների և ղեկավարության հետ շփումներում սպասվում են կոնֆլիկտային իրավիճակներ: Հարաբերություններում իրավիճակը կլինի նմանատիպ:

Կույս
Կույսերի պենդանտությունն ու աշխատասիրությունը հաշվենկատ Առնետի սրտով է: Սիրո և առողջության առումով էական փոփոխություններ չեն սպասվում: Իսկ ահա, ինչն առավել հաճելի է, նոր տարին Կույսերին զգալի եկամուտ կբերի: Բայց պետք չէ կանգ առնել և բավարարվել ձեռք բերվածով: Հիշեք՝ դուք միշտ կարող եք հասնել ավելիին:

Կշեռք
Գտնվելով ներդաշնակության անընդհատ որոնումներում, Կշեռքները՝ ռիսկի են գնում նոր տարում անիմաստ ծախսել ամբողջ էներգիան: Մի վազեք Ձեր գլխում ծագած ամեն մի նոր իդեայի հետևից: Կենտրոնացեք կոնկրետ մեկ բանի վրա: Դա վերաբերում է և սիրուն և աշխատանքին: Առնետը սիրում է պատասխանատու և աշխատասեր մարդկանց: Ուրեմն ապացուցեք նրան, որ դուք հենց այդպիսին եք:

Կարիճ
Գալիք տարում Կարիճների մոտ դժվարություններ կծագեն մեծամասամբ հենց իրենց մեղքով: Եվ դրանք կկատարվեն ոչ հենց այնպես, այլ որպեսզի արժեքավոր դաս լինեն: Պահպանեք մտերիմներին, աշխատանքում եղեք համառ և ուշադիր առողջության հանդեպ: Եվ այդ ժամանակ պրոբլեմներն էլ երկար չեն տևի:

Աղեղնավոր
Այս տարին հաջողակ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք անշարժ գույքի ձեռքբերում են պլանավորում: Ընդորում պետք չէ անհանգստանալ, եթե գնումների համար ստիպված պետք է լինեք վարկ վերցնել: Վարկը մարել կկարողանաք շատ կարճ ժամանակում, քանի որ Ձեր տան ֆինանսական հոսքը լեռների ետևում չէ:

Այծեղջյուր
Այծեղջյուրների համար Առնետի տարին լի կլինի հաճելի անակնկալներով: Կարիերայում սպասվում են կտրուկ բարձրացումներ, որոնք իրենց հերթին կբերեն ֆինանսական բարգավաճման: Անձնական հարաբերություններում կտիրի ներդաշնակություն, իսկ նրանք, որոնք վաղուց փնտրտուքների մեջ են՝ հնարավորություն կունենան ամուսնանալ և շատ շուտով ծնող դառնալ:

Ջրհոս
Տարվա սկիզբը Ջրհոսի համար ֆինանսական առումով այդքան էլ ուրախալի չի լինի: Հնարավոր են մեծ և երբեմն էլ անիմաստ ծախսեր: Բայց արդեն գարնան կեսերից իրավիճակը կսկսի կտրուկ փոխվել: Ի հայտ կգան նոր հնարավորություններ և աշխատանքային հետաքրքիր առաջարկներ, որոնք հետագայում կբերեն կարիերայի աճի: Առողջությունը նոր տարում Ձեզ չի դավաճանի: Իսկ ահա սիրո հաջողություններին կհաջորդեն ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող դժվարությունները։

Ձկներ
Տարվա առաջին կեսը Ձկների համար ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական առումով կլինի բավական արդյունավետ: Առաջխաղացումը կարիերայում, եկամուտի աճը և ուշադրությունը հակառակ սեռի կողմից հրաշալի տրամպլին կլինեն Ձկների համար, որպեսզի կանգ չառնեն ձեռք բերվածով: Տարվա վերջում հնարավոր է ամուսնություն և պաշտոնի բարձրացում: կարևորը չկորցնեք Ձեր վառոդը: